Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 44-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԵՎԱՆ, ՆՌՆԱՁՈՐ ԵՎ ՇՎԱՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 29-ի N 2/փ-138 դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություններ, և համաձայն 1, 2, 3, 4 հավելվածների, որպես առաջնահերթ միջոցառում՝ հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրել.

1)համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1.03 հեկտար մակերեսով հողամասը՝ որից 1.0 հեկտարը այլ հողատեսք /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0401-0001-ից/, 0.03 հեկտարը՝ վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-074-0445-0053-ից).

2)պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0,08722 հեկտար <<տրանսպորտի օբյեկտների հողեր>> /կադաստրային ծածակագրեր՝ 09-051-0505-0001-ից, 09-066-0368-0001-ից/:

2.Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 1,03 հեկտար մակերեսով հողամասերը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության) օտարել Հայաստանի Հանրապետությանը:

3.Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.57 Կբ)
(1.81 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner