Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 28-ի «Մեղրի համայնքում՝ Տերտերասարի ոսկու հանքավայրում, պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ նախնական համաձայնություն «Սիլվի ԷՅ ՋԻ» ՓԲ ընկերությանը «Մեղրի համայնքում՝ Տերտերասարի ոսկու հանքավայրում, պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ նախնական տարբերակին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: |