Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները բարելավելու, նրա կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 231 060 100 (երկուհարյուրերեսունմեկմիլիոն վաթսուն հազարմեկ հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |