Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանի
որոշում է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն`
1)եկամուտների գծով` 1,014,973,858 /մեկ միլիարդ տասնչորս միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ.
2)ծախսերի գծով` 1,053,868,820 /մեկ միլիարդ հիսուներեք միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր քսան/ ՀՀդրամ.
3)դեֆիցիտը (պակասուրդը)` 38,894,962 /երեսունութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ:
2.Մեղրի համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 38,894,962 /երեսունութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ:
3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` համաձայն հավելվածների:
4.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
1)թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2)սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: |