Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1 մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ««Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N123-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1)Որոշման վերնագրում, հիմնական մասի 1-ին կետում, հիմնական մասի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «Մեղրի համայնքի մանկապարտեզ» բառերը փոխարինել «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» բառերով:
2)Որոշմամբ հաստատված N1, N1.1 և N1.2 հավելվածների վերնագրերում «Մեղրի համայնքի մանկապարտեզ» բառերը փոխարինել «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |