Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.09.24 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՃՈՒՂԱՎԱԶՔԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի հոկտեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացնելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Մրցաշարի նպատակն է՝ հանրապետությունում խճողավազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը։
Մրցաշարի կազմակերպման և անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝
26.09.24 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՂՐՈՒ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ։
Դպրոցի տնօրեն Հ.Մելիքսեթյանի և աշխատակազմի ջերմ հյուրընկալության ներքո համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շրջեց դպրոցի տարածքում, ծանոթացավ շենքային պայմաններին, հանդիպում-քննարկում ունեցավ աշակերտների հետ, որի ընթացքում ջերմորեն պատասխանեց նրանց կողմից հնչեցված հարցերին։
Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես լսել և աջակցել ամենքին՝ հօգուտ համայնքի բարեկեցության և առաջընթացի։
Նշենք, որ Խ.Անդրեասյանը կարևորում է ցանկացած գաղափար, որը կարող է նախատիպ հանդիսանալ համայնքում նոր և մեծ փոփոխությունների։
26.09.24 ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՄԵՂՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Համայնքի ուսումնական հաստատություններ այցերը շարունակվում են. այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը ճանաչողական այցով եղավ «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը քոլեջի տնօրեն Թ.Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջեց և ծանոթացավ քոլեջի շենքային պայմաններին, ներկա վիճակին, կահավորանքին և հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին ու խնդիրներին:Այնուհետև Խ.Անդրեասյանը հանդիպեց քոլեջի ուսանողների հետ, պատասխանեց հետաքրքրող հարցերին։Համայնքի ղեկավարը ընդգծեց այն փաստը, որ պատրաստ է համագործակցել, աջակցել քոլեջի դասախոսական և ուսանողական կազմի հետ։Նաև մեջբերեց, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և կարևոր դեր են խաղում համայնքում ... Մանրամասն
26.09.24 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱԶԱ
Սեպտեմբերի 26-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանն աշխատանքային ընթացքին ծանոթանլու նպատակով այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման իրանական կապալառու՝ «Աբադ Ռահան Փարս Ինտերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սաադ Արիանա» համատեղ կազմակերպության շինհրապարակ։
Կողմերի միջև քննարկվել են ընթացիկ ճանապարհաշինարարական աշխատանքները։
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը նշել է, որ կարևորում է կողմերի համագործակցությունը, կազմակերպության նվիրումը, պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու և համայնքի կողքին լինելու, ինչպես նաև ֆինանսավորելու, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովելու համար։
25.09.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարգելի´ քաղաքացիներ.
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել:
25.09.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարգելի´ քաղաքացիներ.
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել:
25.09.24 ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԳԱՐԱԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 25-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն աշխատանքային օրը սկսեց Մեղրի համայնքի Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպմամբ։Այցի շրջանակներում դպրոցի տնօրեն Ա.Աղայանի ուղեկցությամբ համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շրջեց դպրոցի տարածքում, հետաքրքրվեց դպրոցի առօրյայից, գործունեությունից։Այնուհետև դպրոցի դահլիճում սպասվում էր հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկում. աշակերտների կողմից հնչեցին տարատեսակ հարցեր, որոնք անմիջապես՝ համայնքի ղեկավարի կողմից ստացան իրենց սպառիչ պատասխանները։Համայնքի ղեկավարի այցը իր մեջ խորհուրդ էր պարունակում՝ այն է, աշակերտների մեջ սերմանել իրենց համայնքի, քաղաքի, թաղամասի հանդեպ հոգատարության զգացումը, լինել հետևողական և միահամուռ ուժերով պայքարել ... Մանրամասն
24.09.24 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Սեպտեմբերի 27-ին՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, տեղի կունենա ծաղկեդրման արարողություն հետևյալ ժամանակացույցով՝

10:30 - ծաղկեդրում ք. Ագարակում՝ զոհվածների հուշակոթողի մոտ
11:30 - ծաղկեդրում ք. Մեղրիում՝ Փարամազի արձանի հարևանությամբ գտնվող հուշակոթողի մոտ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner