Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները ` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Ստեղծել գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 1-ի:
2.Ստեղծել սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի:
3.Ստեղծել իրավական և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 3-ի:
4.Ստեղծել ֆինանսավարկային , բյուջետային և տնտեսական հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 4-ի:
5.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |