Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետով, ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N1358-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով, 2024 թվականի մարտի 28-ի N439-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի «Հայաստնի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի համայնքային մասհանումների ծախսման ծրագիրը հաստատելու մասին» N64-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի: |