Այսօր: Ուրբաթ, 5 Հուլիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.07.24 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք մեր պետության և պետականության կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը պետության օրինականության խորհրդանիշն է, իսկ ցանկացած պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է։ Սահմանադրությունն այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր պետությունը, որն անժխտելիորեն ապահովում է քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երաշխավորում է մարդու արժանապատվության պաշտպանությունը և հաստատում ժողովրդավարության և օրինականության սկզբունքները։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ իր իրավունքները պաշտպանված են, և որ օրենքը պահպանում է արդարությունը։ Այն հասարակության կենդանի հիմքն է , որ ... Մանրամասն
04.07.24 Իրազեկում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 5-ից մինչև հուլիսի 31-ը, ռուսական զորամասի տարածքում տեղի կունենան կրակային պարապմունքներ:
Խնդրում ենք ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
04.07.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024թ․ հունիսի 25-ի N-63Լ որոշումը՝ Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի վերաբերյալ։  Մեղրի համայնքի ավագանու 2024թ․ հունիսի 25-ի N-63Լ որոշումը (Հավելված 1) և քաղաքացիների ընդունելության ուղղորդող թերթիկը (Հավելված 2) ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://www.meghri.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=835

Խնդրում ենք ծանոթանալ և հիմք ընդունել կարգը։

03.07.24 ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարգելի´ քաղաքացիներ.
🔺Տեղեկացնում ենք, որ հուլիսի 4-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
🔺Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել:
03.07.24 Ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_ :

01.07.24 📣Ուշադրություն
💦«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված
հուլիսի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00 կդադարեցվի Մեղրի և Ագարակ քաղաքների ջրամատակարարումը։
🚰Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
01.07.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Մեղրի համայքնի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հուլիսի 30-ին, ժամը՝ 16։00-ին, Ագարակ քաղաքի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Ագարակ, Գարեգին Նժդեհի 5/8)  տեղի կունենա «Ագարակի բացահանքում, հիմնականում հյուսիսային թևում, առանց լեռնահատկացման սահմանների փոփոխության և արդյունահանման ու մակաբացման ավելացման» վերաբերյալ հանրային քննարկումը։Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ meghricity@mail.ru Էլ. ... Մանրամասն
01.07.24 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
Այսօր՝ հուլիսի 1-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է 2024 թվականի հունիսի 9-17-ն ընկած ժամանակահատվածում Ջերմուկ քաղաքում Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Շախմատի ակումբի կողմից կազմակերպված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի՝ շախմատի պատանեկան միջազգային մրցաշարի մասնակիցներ՝ Երվանդ Մելիքսեթյանին և Հովհաննես Օհանյանին։Երվանդ Մելիքսեթյանը մինչև 18 տարեկանների առաջնությունում արժանացել է որակավորման առաջին կարգի և միջազգային վարկանիշը բարձրացրել է 120 կետով,իսկ Հովհաննես Օհանյանը մինչև 12 տարեկանների առաջնությունում իրեն դրսևորել է ըստ արժանվույն։Ողջունելով պատանի շախմատիստներին՝ համայնքի ղեկավարը նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ է ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner