Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 66-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի համայնքի ղեկավարին հասցեագրած գրությունը 22.01.2025թ. N 303-Տգրությունը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է 1,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիայի «էներգետիկայի հողեր գործառնական նշանակության 0,02772 հա հողամասը (կադաստրային ծածկագիր 09-039-0537-0001-ից) 39335 ( երեսունինը հազար երեք հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ։
2.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |