Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայսատանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հողային հաշվեկշռին և համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն N1, N2 հավելվածների:
2.Համայնքի ղեկավարին՝ Մեղրի համայնքի հողային հաշվեկշիռը ու ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։