Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ  հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները ` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
                                                        որոշում է`
1.Ստեղծել  գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն  հավելված  1-ի:
2.Ստեղծել սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի:
3.Ստեղծել իրավական և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով  և հաստատել հանձնաժողովի  անհատական  կազմը` համաձայն հավելված 3-ի:
4.Ստեղծել ֆինանսավարկային , բյուջետային և տնտեսական հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել  հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 4-ի:
5.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին `  ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: