Հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 16-ին ժամը՝ 15։00-ին, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող «Մեղրիի Փոքր Թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ենթածրագրի նախագծի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի վերաբերյալ հանրային քննարկումը։