ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրը նշվում է ապրիլի 1-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն Հայաստանում նշվում է արդեն 6-րդ անգամ` 2006 թվականի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ:Տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում այն համարվել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը, քանի որ գտնում էին, որ ապրիլի 1-ից հունվարի 1-ը ճիշտ 9 ամիս է, այսինքն` այնքան, որքան պետք է ուրախության, զվարճության, բարության ու «նորածնին» ծնելու համար: Համարվում է նաեւ, որ ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելն առնչվում է գարնանային արեւադարձին: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ:
Օրվա խորհրդի համաձայն` պետք է շնորհավորել հումորի օրը, ծիծաղել, կատակել ու ընդամենը մեկ օր զերծ մնալ քաղաքականությունից, ինչպես նաեւ չխաբել ինքներս մեզ եւ մեկմեկու, չէ որ ապրիլի 1-ը նաեւ խաբելու օրն է:
|