Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրվա կարգախոսն է՝ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»։ Այս մասին հայտնում է calend.ru-ն:Օրը սահմանվել է 1982-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության հարցերով միջազգային խորհրդի ասամբլեայի կողմից, որն ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից։ Օրն աշխարհում նշվում է 1984-ի ապրիլի 18-ից՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման վրա։Այս օրը անցկացվում են տարբեր համաժողովներ և մի շարք այլ միջոցառումներ: Այսպես, օրինակ, որոշ թանգարաններ և ցուցասրահներ կարելի է այցելել անվճար՝ ինչպես Թանգարանների միջազգային օրը: