Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի առթիվ հայտարարվել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Մկրտչյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): 

ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: 

Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: 

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Իտալիայում 2026թ. հոկտեմբերին: 

Կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ներպետական մրցութային կարգով ընտրի և մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ԵԽ քարտուղարությանը ներկայացնի վերոնշյալ պայմաններին համապատասխան ՏԻՄ կամ ՀԿ հանդիսացող մեկ թեկնածու։ 

Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի քարտուղարություն հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ landscape@coe.int, nadiya.marino@coo.int: 

Կից ներկայացնում ենք ԵԽ Լանդշաֆտի մրցանակի դիմում-հայտի ձևաթուղթը և մրցանակաբաշխության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվական ուղեցույցը:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner