Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու անհրաժեշտությունից ելնելով՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 16:00-ին Փարամազ փողոցի 8, 14 և ժամը 17։00-ին Ադելյան փողոցի 7, 11 բազմաբնակարան շենքերի բակերում տեղի կունենա հանդիպում բնակիչների հետ։ Օրակարգում` 1.«Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու համար անհրաժեշտ է նախատեսված գումարները հիմնավորել (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը): 2. Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի կարգավորման` բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունների և բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը սահմանելու, կառավարման ձևերի, շենքի կառավարման մարմինների իրավասությունների, դրանց կազմավորման, գործունեության, գործունեության դադարման կարգի մասին քննարկում: