Ողջույնի համաշխարհային օրը նշվում է 1973 թվականից: Այն հորինել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքկոմակները` Եգիպտոսի և Իսրայելի միջև սառը պատերազմի տարիներին: Օրն անհրաժեշտություն էր` որպես միջազգային լարվածության դեմ բողոքի նշան: Սառը պատերազմից հոգնած ու զզված, ի նշան բողոքի` նրանք ողջույնի նամակներ են ուղարկել աշխարհի բոլոր ծայրերը` հասցեատերերին խնդրելով բարևել ևս տասը հոգու:Ողջույնի օրը նշում են բոլորն` անկախ տարիքից ու մասնագիտությունից. այն դրական լիցքեր ու բարձր տրամադրություն է հաղորդում: Տարբեր լեզուներով ''ողջույն''-ը տարբեր է հնչում, բայց այն միշտ պահպանում է բարին մաղթելու իմաստը:
' />