1998-ի մարտին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը սահմանել է որպեսՀեռուստատեսության համաշխարհային օր` (World Television Day) ի նշան 1996-ին առաջին Հեռուստատեսային համաժողովի անցկացման: Երկրներին առաջարկվեց նշել այս օրը` փոխանակվելով հեռուստահաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական ու սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակության ընդլայնման խնդիրներին:Թեև տոնը նշվում է ոչ շատ վաղուց. ԹՎ պատմությունը սկսվել է մոտ 100 տարի առաջ: