1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 7-ը հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր (International Civil Aviation Day): Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեան (International Civil Aviation Organization, ICAO) 1992թ. այդ օրը հայտարարել էր միջազգային քաղավիցիայի հաջողություններին ուշադրություն դարձնելու օր: Ասամբլեան առաջին հերթին սահմանում է քաղավիացիայի միջազգային նորմերը և համակարգում դրա զարգացումը` անվտանգության և արդյունավետության բարձրացման նպատակով: