Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 27-ի N2/փ-466 դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ այլ հողեր գործառնական նշանակության 0,3291 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր 09-002-0057-0049) փոխադրել արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների ՝ «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության։
2. Համայնքի ղեկավարին`ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |