Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով և հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 2 198 023 200 (երկու միլիարդ մեկ հարյուր իննսունութ միլիոն քսաներեք հազար երկու հարյուր ) ՀՀ դրամ,
2) ծախսերի գծով` 2 489 095 000 (երկու միլիարդ չորս հարյուր ութսունինը միլիոն իննսունհինգ հազար ) ՀՀ դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 291 071 800 (երկու հարյուր իննսունմեկ միլիոն յոթանասունմեկ հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N1 հավելվածի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N2 հավելվածի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N3 հավելվածի:
5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) ` համաձայն N4 հավելվածի:
6.Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N5 հավելվածի:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N6 հավելվածի:
8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.Սահմանել ,որ համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված չափաքանակների 15%-ը:
10.2025 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ |