Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 08-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վերանվանել`
1)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղը «Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղի.
2)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ալվանքի մասնաճյուղը «Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ալվանքի մասնաճյուղի.
3)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Շվանիձորի մասնաճյուղը «Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Շվանիձորի մասնաճյուղի:
2.Հաստատել`
1)«Ագարակի մսուր-մանկապարտեզ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի.
2)«Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ալվանքի մասնաճյուղի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն N2 հավելվածի.
3)«Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Շվանիձորի մասնաճյուղի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն N3 հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: