Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացնելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի նպատակն է՝ հանրապետությունում խճողավազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը։ Կից ներկայացվում է մրցաշարի կազմակերպման և անցկացման կանոնակարգը։