Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 356-Լ որոշման՝ մեկնարկել է բուսաբուծության ոլորտի աջակցության նոր ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը, նվազեցնել կարևորագույն գյուղատնտեսական արտադրատեսակների ներկրումից կախվածությունը և խթանել բուսաբուծության ոլորտի զարգացումը՝ ի կատարումն 2020-2030 թվականների գյուղատնտեսության զարգացման ռազմավարության: Հիմնական ուղղություններն են. • Բարձրացնել բուսաբուծական արտադրանքի ծավալները՝ խթանելով ցանքատարածությունների ընդլայնումը։ • Ապահովել արտադրողականության աճ՝ կիրառելով միայն լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմեր։ • Աջակցել հողօգտագործողներին՝ սերմերի և մշակման հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում տրամադրելով մեկ հեկտարի հաշվարկով։ Ծրագրի պայմանները. • Մեկ շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունները չպետք է գերազանցեն 100 հեկտարը։ • Փոխհատուցման առավելագույն գումարը սահմանվում է 11 միլիոն դրամի չափով։ Ծրագիրը միտված է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արդյունավետ մշակությանը, համախառն արտադրանքի ավելացմանը, գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը և պարենային ապահովության ամրապնդմանը։ Կից ներկայացված են Ծրագրի պայմանները։