Այսօր: Շաբաթ, 17 Մայիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/05/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/12/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեղրի համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում տրամադրում է պետական օժանդակություն կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։ Բաղադրիչ 1 – Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Նախատեսված է խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ առանց այգեհիմնման աշխատանքների իրականացման։ Հիմնական պայմանները՝ • Ծրագրի նպատակային ծավալը՝ 0.5-ից 100 հա • Կարկտապաշտպան ցանցերի համար սահմանված հաշվարկային արժեքը՝ 12.1 մլն դրամ 1 հա-ի համար • Վարկի մարման ժամկետ՝ մինչև 7 տարի, ներառյալ մինչև 3 տարվա արտոնյալ ժամկետ • Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝  • մինչև 9 տոկոս (արտարժույթով՝ մինչև 5 տոկոս)  • սոցիալական հատուկ խմբերի դեպքում՝ մինչև 14 տոկոս (արտարժույթով՝ մինչև 8 տոկոս) Սոցիալական հատուկ խմբերը ներառում են. • սահմանամերձ համայնքների բնակիչներ • գյուղատնտեսական կոոպերատիվներ • զինծառայության հետևանքով հաշմանդամություն ստացած անձինք • 18-35 տարեկան երիտասարդներ Վարկը տրամադրվում է այն դեպքում, երբ ներդրումը կատարվում է կապալառուի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Բաղադրիչ 2 – Ծախսերի մասնակի փոխհատուցում Նախատեսված է նոր և չշահագործված, գործարանային արտադրության կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ բազմամյա տնկարկներում, առանց այգեհիմնման։ Հիմնական պայմանները՝ • Ծավալը՝ 0.5-ից 3 հա • Փոխհատուցման չափը՝ մինչև կատարված ծախսերի 75 տոկոսը, սակայն ոչ ավելին, քան 9.075 մլն դրամ մեկ հա-ի համար  (այս բաղադրիչը հասանելի է բացառապես այն տնտեսավարողներին, ովքեր գտնվում են կառավարության կողմից հաստատված Աղյուսակ N 18-ում /կից ներկայացված փաստաթուղթ/ներառված բնակավայրերում՝ համարվող կարկտի առավել ակտիվ գոտիներ)։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mineconomy.am/page/1948 https://mineconomy.am/page/1349 Կից ներկայացվում է «ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ծրագիրը։ Լրացուցիչ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (2.2ՄԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner