Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՍԵԴՖԵՍՏ» ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ
2024,Դեկտեմբեր 3 - 2025,Փետրվար 20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2024,Նոյեմբեր 29 - Դեկտեմբեր 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Նոյեմբեր 29 - Դեկտեմբեր 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու, օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու, տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին հանրային բաց քննարկումը։ Քննարկումը վարում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ներկա էին համայնքապետարանի աշխատակիցները, վարչական ղեկավարները, ավագանու անդամները, համայնքային ենթակայության կառույցների տնօրենները: Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Լարիսա Գրիգորյանը ընդհանուր թվերով ներկայացրեց Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն։

03.12.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
03.12.24 ԿԿԱՅԱՆԱ «ՍԵԴՖԵՍՏ» ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Սիրով տեղեկացնում ենք, որ «Art Set» պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ 2025թ. մարտի 1-31-ը Երևան քաղաքի և Արարատի մարզի Վեդի համայնքի մշակութային օջախներում կկազմակերպվի ամենամյա «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային 5-րդ փառատոնը:Փառատոնին կարող են մասնակցել ստեղծագործողներ` առանց տարիքային սահմանափակման:«Art Set» պրոդյուսերական կենտրոնի նպատակն է ի հայտ բերել հանրապետության շնորհալի անհատների և ստեղծագործողական խմբերին, աջակցել նրանց կայացմանն ու առաջընթացին, կազմակերպել դասախոսություններ, հանդիպումներ և նրանց մասնակցությամբ համերգներ:Փառատոնը կամփոփվի մրցանակաբաշխությամբ և Գալա համերգով:Փառատոնն անցկացվում է օնլայն և օֆլայն ձևաչափով։Հայտերն ... Մանրամասն
03.12.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
29.11.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Հայտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում բնակություն հաստատած անձանց համար դեկտեմբերի 5-ին, ժամը 10:00-12:00-ն, Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի վարչական նիստերի դահլիճում (հասցե՝ գ. Տաշտուն, Փ․ 2, Շ․ 1) կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնագետները կմատուցեն անհրաժեշտ ծառայություններ:
29.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա հանրային քննարկում հետևյալ օրակարգով՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին: 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի եվ վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին: Շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են ... Մանրամասն
29.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում առկա է աշխատակազմի կազմակերպական բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3․1-7) թափուր հաստիք։ Մանրամասների համար զանգահարել՝ +374 286 4-35-00 հեռախոսահամարով։ Թափուր հաստիքի պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://192.168.1.2/Pages/Misc/Announces/view.aspx?recID=870։

28.11.24 ԻՐԱԳՈՐԾՎԵՑ ՉԻՐ—ՉԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Նոյեմբերի 28-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում կայացավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի նոր վերապատրաստման դասընթացը՝ «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով։Դասընթացին մասնակցում էին թվով 58՝ Մեղրի համայնքում չրարտադրությամբ և չրերի վերամշակմամբ զբաղվող բնակիչները։Վերապատրաստման դասընթացի նպատակն էր չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, քննություն հանձնեցին, իսկ բարձր ցուցանիշներ գրանցած ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner