ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1979թ–ից սկսած` այս օրը ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կողմից նշվում է, որպես Տուրիզմի միջազգային օր(World Tourism Day)։ Օրվա ընտրությունը պատահական չէ. 1970թ. սեպտեմբերի 27-ին ընդունվել է Տուրզիմի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը, հաղորդում է Calend.ru: Տոնի նպատակը տուրիզմի տարածումն է, համաշխարհային տնտեսության մեջ նրա ունեցած ավանդի լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջեւ կապերի զարգացումը: Այն կոչված է համաշխարհային հանրության ուշադրությանը սեւեռելու զբոսաշրջության կարեւորությանը, նրա սոցիալական, մշակութային եւ տնտեսական նշանակությանը: Սա յուրաքանչյուրի տոնն է, ով գեթ մեկ անգամ ճանապարհորդել է՝ դուրս գալով ամենօրյա ձանձրալի անցուդարձից:
|