21.11.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
21.11.24
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է.
ՄԵՂՐԻՆ ԵՎ ԲՐՈՆԸ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԿՃԱՆԱՉՎԵՆ
|
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ Արծվիկ Սարգսյանը՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մյուս համայնքների ղեկավարների և աշխատակազմի անդամների հետ միասին աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայի` Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաքում, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։Երկկողմ հանդիպման շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք սերտ կապերն ընդգծելուն ու ընդլայնելուն։Միջոցառումները կազմակերպվում են Օվերնյ-Ռոն-Ալպ ...
Մանրամասն |
|
20.11.24
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԳԱԼԻՍ Է ՄԵՂՐԻ
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին` ժամը 14։00-17:00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։ Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
17.11.24
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Այս օրը խորհրդանշում է ուսանողական ոգու ուժը, առաջընթացի և գիտելիքի պահանջարկը, որը մշտապես օգնում է կառուցել նոր ու ավելի լավ աշխարհ: Դուք այն ուժն եք, որը ձգտում է նոր գաղափարներ գտնել, գիտելիքներն ընդլայնել և արարել շրջապատի համար: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը։ Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ...
Մանրամասն |
|
17.11.24
ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
|
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Սուրեն Բենիկի Սարգսյանի տարեդարձն է։ Սուրեն Սարգսյանը ծնվել է 1985թ․-ի նոյեմբերի 17-ին Մեղրի քաղաքում։ 2002թ․ ընդունվել է Մեղրու թիվ 2 դպրոցը, ուսումը շարունակել է Մեղրու պետական քոլեջում։ Սուրենը դեռ մանկուց սեր ուներ բանակի հանդեպ, գրքի էջերում միշտ զենք ու զինվոր էր նկարում։ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող։ Երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, շրջանի պաշտպանությունը հանձնելով ընկերներին՝ մեկնեց Ջրական։ Քաջ հայորդին, ով միշտ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը՝ մի գիշեր աննկատ սողալով թշնամու խրամատ, զենք ու զինամթերք է հասցրել իր մարտական ընկերներին։ Հոկտեմբերի 7-ին՝ Իշխանաձորում, ...
Մանրամասն |
|
16.11.24
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանը, Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, հանդիպում են ունեցել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 2, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28, 40 շենքերի և Սայաթ Նովա փողոցի 2, 3, 5, 6, 7, 8 շենքերի բնակիչներին և Ագարակ քաղաքի ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ, ՇԻՆԱՐԱՐՆԵՐ, ՏԵՐՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ փողոցների շենքերի բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն էր իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն ...
Մանրամասն |
|
15.11.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
15.11.24
ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
|
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը` նոյեմբերի 14-ին,համայնքապետարանում ընդունեց համայնքի ակտիվ երիտասարդներին, ովքեր հանդես եկան հետաքրքիր նախաձեռնությամբ․ այս տարի մասնակցել Գորիսում կայանալիք «Impact Hub Syunik»-ի կողմից կազմակերպվող Սյունիքի մարզի ամենամեծ և տոնական Ամանորյա տոնավաճառին։ Այս միջոցառումը, որը տեղի կունենա արդեն երրորդ անգամ, հնարավորություն է տալիս անհատ ձեռներեցներին ներկայացնել իրենց արտադրանքը ցուցահանդես-վաճառքով՝ խթանելով տեղի արտադրանքի ճանաչելիությունը և աջակցելով տնտեսական ակտիվությանը։ Համայնքի ղեկավարը ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը և ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն խրախուսում են ձեռներեցությունը, այլև կարևոր նշանակություն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |