04.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
03.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 4-ին` ժամը 13.00-18.00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։ Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ հարցերի պատասխանները։
|
|
03.09.25
Մեղրի համայնքի ղեկավարի այցը փրկարարներին՝ տոնին ընդառաջ
|
Սեպտեմբերի 3-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը այցելել է ՀՀ ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարարական վարչության Մեղրիի ստորաբաժանում։Այցը կազմակերպվել է սեպտեմբերի 4-ին նշվող Փրկարարի օրվա առթիվ։ Տոնին ընդառաջ փրկարարներին շնորհավորելու էին գնացել նաև «Ագարակի միջնակարգ դպրոց»-ի և «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց»-ի ուսուցիչներն ու աշակերտները։Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացել են փրկարարների աշխատանքային առօրյային, տեխնիկական միջոցներին ու ծառայության գործունեությանը։Ներկայացվել են նաև փրկարարական ծառայության կարևոր դերակատարումը անվտանգության և բնակչության պաշտպանության գործում։Համայնքի ղեկավարը շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ, ընդգծելով նրանց ...
Մանրամասն |
|
03.09.25
ՇՏԱՊ
|
Փնտրվում է վերելակավար (լիֆտյոր)։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան կամ զանգահարել +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն)։
|
|
03.09.25
Մեղրի համայնքի ղեկավարի այցը մսուր-մանկապարտեզներ
|
Սեպտեմբերի 3-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանն այցելեց «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Կարճևանի մասնաճյուղ, «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, ինչպես նաև «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Լեհվազի և Վարդանիձորի մասնաճյուղեր։Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացավ մանկապարտեզների նյութատեխնիկական պայմաններին, կրթադաստիարակչական ծրագրերի իրականացման ընթացքին, սննդակարգի որակին։ Նա առանձնակի ուշադրություն դարձրեց սաների համար ստեղծված միջավայրի ապահով ու բարեկարգ լինելու կարևորությանը։Համայնքի ղեկավարը նշեց, որ երեխաների նախադպրոցական կրթությունը հիմնարար նշանակություն ունի նրանց հետագա զարգացման համար և ընդգծեց, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում ...
Մանրամասն |
|
02.09.25
Մեղրի համայնքի ղեկավարը մեկնարկեց այցերը համայնքի կրթական հաստատություններ
|
Սեպտեմբերի 2-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ, այցելեց «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի և Ալվանքի մասնաճյուղեր, ինչպես նաև «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ։Այցի նպատակն էր ծանոթանալ կրթական հաստատությունների առօրյային, աշխատանքային պայմաններին և առկա խնդիրներին։Համայնքի ղեկավարը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց մանկապարտեզների սենյակների հիգիենիկ և տեխնիկական պայմաններին, սննդակարգի որակին և հաստատություններում անվտանգության պահպանմանը։Այցերի ընթացքում համայնքի ղեկավարը լսեց նաև աշխատակազմի և հաստատությունների տնօրենների առաջարկներն ու կարիքները։Այսօրինակ այցելությունները նպատակ ...
Մանրամասն |
|
02.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
01.09.25
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, սաներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և ծնողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առիթով։ Այս տոնը խորհրդանշում է ոչ միայն գիտելիքի ու դպրության սկիզբը, այլև հայրենիքի նկատմամբ սերն ու պատասխանատու քաղաքացի դառնալու կարևոր արժեքների պահպանությունը։ Օրը հատկապես տոնական է առաջին դասարանցիների և բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործող առաջին կուրսեցիների համար։ Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել նրանց. ձեր առաջին քայլերն ուսումնական ուղի՝ դպրության դռները բացելու պահին, կոչված են նոր շունչ տալու և ամրապնդելու համամարդկային արժեքները։ Թող ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |