20.05.22
ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՌՆԱՁՈՐ-ՇՎԱՆԻՁՈՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ
|
Սահմանային բնակավայրերի բնակեցումն ու հզորացումը անհնար է առանց բարեկարգ ճանապարհների. առաջիկայում կկառուցվի Նռնաձոր-Շվանիձոր ավտոճանապարհ: ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարվել է /Մ-17/ Նռնաձոր - /Հ-49/ (Նռնաձոր-Շվանիձոր) ավտոճանապարհի կառուցման աշխատանքերի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման մրցույթ:
|
|
16.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2022թ. մայիսի 18-ին ժամը 10:00-ին Կապան քաղաքում՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետի կողմից իրականացվելու է Սյունիքի մարզի բնակիչների ընդունելություն:
|
|
13.05.22
ՕՐՎԱ ԼՐԱՀՈՍԻՑ
|
ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ISMP/CW-19/001-2(Lor 2) Մուսալեռ, Վաղարշապատ, Խոյ և Մեղրի ՋՕԸ-ների սպասարկման տարածքների ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնում պայմանագրի շրջանակում Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք և Ագարակ վարչական տարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքները։
|
|
11.05.22
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ N6 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի մայիսի 17-ին ժամը 15:00-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի N6 հերթական նիստը:
|
|
10.05.22
ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Մայիսի 9-ի միջոցառումների շրջանակներում՝ այսօր Մեղրի համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում տեղի ունեցան ծաղկադրման հանդիսավոր արարողություններ՝ հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողներին:Մեղրի քաղաքում տոնական ուղերձով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատար-գնդապետ Ա. Բուրշտինը, որին հաջորդեց ՌԴ սահմանապահ զորքերի քայլերթը, զինտեխնիկայի ու դաշտային խոհանոցի ցուցադրությունը: Տոնական օրն իր հանգուցալուծումը գտավ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնի դահլիճում: Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը հնչեցին բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր, ներկայացվեցին ազգային պարեր, որոնք արտահայտում էին մեր ազգային բնավորությանը հատուկ ...
Մանրամասն |
|
10.05.22
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՇԽԱՐՀԸ
|
Երեխաներին ժողովրդական մշակույթի ակունքներին ծանոթացնելը նախադպրոցական մանկավարժության կարևորագույն խնդիրներից է։ Մեղրի համայնքի մանկապարտեզի ավագ խմբի սաների համար վերջին շաբաթներն անմոռանալի էին: Կազմակերպվել էին ուսումնական էքսկուրսիաներ հոգևոր, ֆիզիկական դաստիարակության, գեղագիտական և ճանաչողական նպատակներով դեպի Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց, Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց, Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի ստորաբաժանում, Մեղրիի Մարզամշակութային կենտրոն, «Արևիք» արվեստի դպրոց, ինչպես նաև Մեղրիի զբոսայգի, որտեղ փոքրիկները նշեցին Սուրբ Զատիկը: Էքսկուրսիաների շրջանակներում փոքրիկները ծանոթացան շրջակա միջավայրին, մասնակցեցին երաժշտության, պարարվեստի, ձեռքի աշխատանքի ...
Մանրամասն |
|
09.05.22
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ.
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, քանզի այս հաղթանակը 1945 թվականին դրեց խաղաղության դարաշրջանի սկիզբը: Թեև նոր սերնդի համար հուշ է Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի կռած հաղթանակի պաթոսը, բայց այն տարիների բարձունքից անգամ անուրանալի և անմոռանալի է: Այդ հաղթանակը ձեռք բերվեց նախկին Սովետական Միության բազմազգ ժողովուրդների ջանքերով, որտեղ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան հայ ժողովրդի զավակները: Ցավոք, ռազմաճակատ մեկնած մասնակիցների մի մասը չվերադարձան, այլ անմահացան հանուն հայրենիքի զոհվածների հուշակոթողներում: Ոմանց համար էլ վերջին հանգրվան դարձան օտար հողերի եղբայրական գերեզմանոցները: Ի դեպ, Մեծ հայրենականին մասնակցել են 1919 մեղրեցիներ, որոնցից ...
Մանրամասն |
|
08.05.22
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԻՆ ԿԻՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱՑՕԹՅԱ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Մայիսի 8-ին Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում տեղի ունեցավ դպրոցին կից վերակառուցված բացօթյա մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ՝ ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, հյուրեր և գյուղի բնակիչներ: Մարզադաշտի վերակառուցման ծրագիրը կյանքի է կոչվել Մեղրիի համայնքապետարանի և Մեղրիի զարգացման հիմնադրամ/Meghri Development Foundation -ի համատեղ ջանքերի, ինչպես նաև UNIBANK ARMENIA-ի նվիրատվության շնորհիվ: Հատկանշական է, որ ծրագիրն իր մեջ կրել է նաև սոցիալական բաղադրիչ՝ շինաշխատանքներում ներգրավված է եղել Նռնաձոր գյուղի աշխատուժը: Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը շնորհավորեց ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |