Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հարգելի՛ բնակիչներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Միլենա Թումանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/09/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/09/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերը ներկայացնելու համար, բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարման մարմինների ստեղծման անհրաժեշտությունից ելնելով
• 2023 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 18:30-ին, Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 36, 42 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ կկայանա հանդիպում Փարամազի 32 շենքի հարակից խաղահրապարակում։
• Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին` ժամը 18:30-ին /15ա, 15բ շենքերի բակում/:
 
Օրակարգում`
1. Բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարման մարմինների ստեղծումը անհրաժեշտ է «Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի քաղաքում» և «Բազմահարկ շենքերի վերելակների փոխարինում Մեղրի համայնքում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում նախատեսված գումարները հիմնավորելու համար (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը):
2. Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի կարգավորման` բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունների և բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը սահմանելու, կառավարման ձևերի, շենքի կառավարման մարմինների իրավասությունների, դրանց կազմավորման, գործունեության, գործունեության դադարման կարգի մասին քննարկում:
Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner