Մեղրի համայնքի հարգելի´ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով(21.06.2014թ․ ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2024թ․-ի հոկտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, գ․ Լիճք, 1 փողոց, 2 շենք) տեղի կունենա «ՍԻԼՎԻ ԷՅՋԻ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում՝ Տերտերասարի ոսկու հանքավայրում, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման համար առաջին հանրային քննարկումը։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել՝ Hamaynq@meghri.am կամ meghricity@mail.ru Էլ. փոստի հասցեին` 20 աշխատանքային օրվա ընթացում:
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյան։
Էլ. փոստի հասցե` nairamkrtchyan21@gmail.com
Հեռ.` +374 286 4-35-00