ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Օրը սկսել են նշել շնորհիվ ֆրանսիացի մանկավարժ Վալենտին Հայուիի, ով առաջինն էր, որ ստեղծեց կույրերի համար նախատեսված ուսումնական հաստատություններ: Վալենտին Հայուին ծնվել է 1745 թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում: Նա հայտնի մանկավարժ էր:Առողջապահության համաշխարհային կազմակերությունը`հենվելով հենց նրա ծննդյան օրվա վրա, նոյեմբերի 13-ը հռչակեց Կույրերի միջազգային օր:Մինչ 18-րդ դարն աշխարհը չուներ ոչ մի ուսումնական հաստատություն նախատեսված կույրերի համար: Վ. Հայուին 1784 թ. առաջին անգամ կիրառեց իր մեթոդները կույրերին կրթելու և դաստիարակելու համար: Նա իր միջոցներով, իր սեփական տանը հիմնեց դպրոց, որը կոչվեց ''Աշխատող կույրերի արհեստանոց'':Կույրերի ուսուցումը Հայուին դրեց գիտական հենքի վրա և նրա կիրառած մեթոդի շնորհիվ հնարավոր եղավ կույր երեխաներին սովորեցնել կարդալ և նրանց համար հրատարակել գրքեր:
|