Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Մկրտչյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում  է  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (11լոտ)՝ բաց եղանակով: Գյուղատնտեսական հողերից՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար

Լոտ 1. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,06458 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0734-0015 մեկնարկային գինը –130 000 դրամ

Լոտ 2. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,28282  հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0153-0009 մեկնարկային գինը –570 000 դրամ

Բնակավայրերի հողերից՝ բնակելի տուն կառուցելու համար

Լոտ 3. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 0,08451  հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0045-0062 մեկնարկային գինը –1 100 000 դրամ

Լոտ 4. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,06723 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0067-0066 մեկնարկային գինը –1 278 000 դրամ

Լոտ 5. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,03347  հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0071-0033 մեկնարկային գինը –436 000 դրամ 

Բնակավայրերի հողերից՝ մառան կառուցելու համար 

Լոտ 6. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,03799  հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0064-0158 մեկնարկային գինը –494  000 դրամ

Լոտ 7. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,02291  հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0012-0002 մեկնարկային գինը –300 000 դրամ

Լոտ 8. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,0588  հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0012-0004 մեկնարկային գինը –765  000 դրամ  

Բնակավայրերի հողերից՝ ավտոկայանատեղի կառուցելու համար

Լոտ 9. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 0,18783   հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0068-0007 մեկնարկային գինը –2 442 000 դրամ

Բնակավայրերի հողերից՝ հյուրանոց կառուցելու համար

Լոտ 10. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 1,83897հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0053-0049 մեկնարկային գինը –24 000 000 դրամ

Բնակավայրերի հողերից՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու համար

Լոտ 11. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 0,17421   հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0063-0005 մեկնարկային գինը –2 265 000 դրամ

Աճուրդը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբեր  07-ին ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում: Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար  առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե՝ 900305081433 հաշվեհամարին), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն  ու  պայմանագրի նախագծերը:

Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ:

Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 50 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Տեղեկությունների համար դիմել Մեղրի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 28643500:

Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner