Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 05.02.2025թ․-ին հայտարարված Վարդանիձորի մասնաճյուղի երաժշտական ղեկավարի 0,5 դրույքի և Լեհվազի 0,5 դրույքի թափուր հաստիքների մրցույթը չի կայացել՝ դիմորդ չլինելու պատճառով և համաձայն ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. N 08-Ն հրամանի՝ Վարդանիձոր մ/ճ-ում 02․05․2025թ․ դրությամբ առաջացել է դաստիարակի թափուր հաստիք՝ 0,5 դրույքով։ Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում:
Մրցույթի օր է սահմանվում 06.06.2025թ.:
Կից ներկայացված են պաշտոնային պարտականությունները, անհրաժեշտ փաստաթղթերը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-013187, 033-013187։
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5։
Վեբ կայք` meghri.am
Էլ. փոստ` meghri.mankapartez100@gmail.com։