Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 24-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի իններորդ հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին. 2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N124-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N120-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին. 6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին. 7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փատաթղթերին համապատասխան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին. 8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Սամվել Աղայանին օտարելու մասին. 9)Գույքի նվիրաբերությանը համաձայնություն տալու մասին. 10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: