Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 30-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն և Թխկուտ հատվածներում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
29.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

29.07.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ԱՎԱՐՏՎԵՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
2025 թ. ամառային զորակոչի շրջանակում Մեղրի համայնքից բանակ մեկնեցին 28 նորակոչիկներ: Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի ամառային զորակոչը մեկնարկել էր հունիսի 23-ին։ Հանրապետության տարբեր համայնքներից հարյուրավոր նորակոչիկներ մեկնեցին զինվորական ծառայության՝ միանալով Հայոց բանակին։ Մեղրի համայնքում զորակոչը մեկնարկեց հուլիսի 15- ին և ավարտվեց հուլիսի 29-ին։ Այդ ընթացքում համայնքից ՀՀ զինված ուժեր է մեկնել 28 նորակոչիկ, նրանցից 7-ը՝ հուլիսի 22-29 ժամանակահատվածում։ Նրանք հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու մեկնեցին բարձր տրամադրությամբ, պատասխանատվության զգացումով և զինվորին վայել արժանապատվությամբ։ Վերջին նորակոչիկների զինվորական ծառայության ճանապարհելու պահին աջակցություն ու բարեմաղթանքներ ... Մանրամասն
29.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 29-ին՝ Երևան-Ագարակ M2 մայրուղու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ ժամը 16։00-ին Վանք-Կալեր Տերտերասար ավտոճանապարհի միջև ընկած հատվածում, ժամը 18։00-ին Վարդանիձոր հատվածում։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։ 

28.07.25 ԱՅՍՕՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ – ԾՐԱԳԻՐ 4-Ի ՔԱՋԱՐԱՆ-ԱԳԱՐԱԿ ՀԱՏՎԱԾԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հանդիպումն անցկացվեց աշխատանքային ձևաչափով՝ նպատակ ունենալով քննարկել ծրագրի ընթացիկ փուլում իրականացվող աշխատանքները, համայնքի ներգրավվածության մակարդակը և առկա հիմնախնդիրները։ Ընթանում են ծրագրով նախատեսված 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքները, մասնավորապես՝ հողային աշխատանքներ, թունելների փորման գործընթաց, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի կառուցում, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացում։ Նախատեսվում է կառուցել երկու թունել՝ 360 մ և 520 մ երկարությամբ, ինչպես նաև 17 կամուրջ, որոնցից մեկը՝ 720 մետր երկարությամբ։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կարևորեց ծրագրի դերը ոչ միայն տարածաշրջանի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, այլև սոցիալ-տնտեսական ... Մանրամասն
28.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

28.07.25 ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ N 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Հուլիսի 28-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Մեղրի համայնքի ավագանու նստաշրջանից դուրս N10 արտահերթ նիստը, որին մասնակցում էին ավագանու 10 անդամ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին համայնքային կառավարման և սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, ավագանին քննարկեց և որոշումներ ընդունեց համայնքի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ, բնապահպանական ծրագրի հաստատման, մասհանումների ծախսման ուղղությունների, բնակավայրերի օրերի սահմանման, ինչպես նաև համայնքային գույքի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու վերաբերյալ։ Օրակարգային քննարկման առարկա դարձան նաև համայնքի և պետական սեփականություն ... Մանրամասն
28.07.25 Վարդավառի ուրախ օրը Ագարակ քաղաքում
Այսօր՝ հուլիսի 27-ին, Մեղրի համայնքում մեծ շուքով և ջերմ տոնական տրամադրությամբ նշվեց Վարդավառի ուրախ ու սիրված տոնը։Համայնքի բնակիչներն իրենց ամբողջ ակտիվությամբ մասնակցեցին ջրախաղերին, իսկ օրը վերածվեց իսկական տոնի՝ շնորհիվ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների և ջրցան մեքենաների։Տոնակատարությանը մասնակցում էր նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ով ներկաների հետ միասին կիսում էր տոնական մթնոլորտը։Երեխաներից մինչև մեծահասակներ՝ բոլորը ոգևորված վայելում էին ջրով լի այս օրը, որն արդեն ավանդաբար դարձել է համընդհանուր ուրախության ու հարազատության խորհրդանիշ։Այս տարվա Վարդավառը Մեղրիում դարձավ իսկական ջրային փառատոն, որն ապացույցն էր, որ Մեղրի համայնքում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner