Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ու «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում և բիզնեսի աջակցություն» նախագծին։
Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։
Նպատակն է՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
Ծրագիրը ներառում է՝
- Ձեռնարկատիրական դասընթացներ,
- Խորհրդատվություն և մենթորություն,
- Մինչև 1,600,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհների տրամադրում՝ բիզնես ծրագրերի համար։
Վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2025թ.
Առցանց դիմում-հայտն կարող եք լրացնել այստեղ՝
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
+374 77 57 47 78 | +374 95 57 47 78
bsc@bsc.am, bscarmenia@gmail.com