Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.11.25 Ցուցահանդես՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացնում է լուսանկարների և նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։
Ցանակցողները կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ մինչև նոյեմբերի 15-ը ուղարկելով լուսանկար կամ արվեստի որևէ գործի լուսանկար, որն արտահայտում է օրվա խորհուրդը, այն է «Ինչպիսի՞ն է հավասարությունը» photos@eum-armenia.eu էլ․հասցեով։
Ընտրված լուսանկարները կտպագրվեն և ժամանակավորապես կցուցադրվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:
Անչափահասների դեպքում, լուսանկարը պետք է ուղարկվի ծնողի/խնամակալի կողմից՝ նշելով հեղինակի անունը։
02.11.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը՝ Ագարակի մշակույթի տանը շարունակելու է գործել նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ։
Ցուցահանդեսը բաց է լինելու ամեն օր ժամը 10:00-17:00-ն, իսկ ժամը 10:00-ին, 12:00-ին և 14:00-ին կանցկացվեն գիդի ուղեկցությամբ էքսկուրսիաներ։
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ միանալու գործող խմբերին, այցելելու ցուցահանդես և ծանոթանալու հայկական դրամի պատմությանը, նրա նշանակությանը և Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներին։
01.11.25 Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը
Նոյեմբերի 1-ին` «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը:Ցուցահանդեսը կազմակերպվել և իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից, նոյեմբերի 1-9-ը՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունը, նրա կարևորությունը, ՀՀ ԿԲ դրամական թողարկումները և հուշադրամները։Միջոցառման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին նվիրեց ԿԲ-ի թողարկած հուշադրամ՝ ի նշան համագործակցության և որպես մշակութային արժեքի պահպանման խորհրդանշան։Նշենք, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու ոչ միայն դրամաշրջանառության պատմական ... Մանրամասն
30.10.25 Մեղրի համայնքի ղեկավարը շնորհավորել է «YEREVANOPEN» միջազգային առաջնության չեմպիոններին
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է JKS ARMENIA շոտոկան կարատեի դպրոցի մարզիչ Կարեն Սամսոնյանին և սաներին, ովքեր հոկտեմբերի 25-27-ը մասնակցել են Երևանում կայացած «YEREVANOPEN» միջազգային 14-րդ առաջնությանը։Պատվավոր տեղեր են գրավել՝ Ռաֆայել Հարութի Խաչատրյանը (1-ին տեղ), Սաշա Մոնտեի Մարգարյանը (2-րդ տեղ), Վահե Արթուրի Մկրտչյանը (2-րդ տեղ), Մհեր Գեղամի Քոսյանը (2-րդ տեղ) և Ռուբեն Ռոբերտի Աղամալյանը (3-րդ տեղ)։Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է չեմպիոններին՝ բարձր արդյունքների հասնելու համար և շնորհակալագրեր հանձնել նրանց՝ սպորտում գրանցած հաջողությունների և համայնքի պատիվը բարձր պահելու համար։Մարզիչ Կարեն Սամսոնյանը շնորհակալություն ... Մանրամասն
30.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
30.10.25 ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈւ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր՝ հոտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ կայացավ ավագանու 2025 թվականի իններորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ, հետևյալ օրակարգով՝
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Մեղրի համայնքի ավագանու հերթական նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 28-ին:
Նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել՝ https://www.youtube.com/live/ln2RX46AEy0?feature=shared
30.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի պաշտոնի համար՝ 0,385 դրույքով:Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 28.07.2025թ. թիվ 98-Ա որոշման սահմանվել է 165 000 /հարյուր վաթսունհինգ հազար/առանց հարկումի/ ՀՀ դրամ:Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում:Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 27.11.2025թ․:Մրցույթի օր է սահմանվում` 03.12.2025 թ.:Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 077-013187, 033-013187Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, ... Մանրամասն
29.10.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին.3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին.4)Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner