Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1)Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2)Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N124-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին․
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին.
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,06 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։