Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը:Այլ կերպ ասած,այդ օրը պետք է շնորհավորել և շնորհակալություն հայտնել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին:Պատերազմական տարիներին ձևավորվել է այն համոզմունքը,որ բուժքույրն այն անձն է,ով ռազմի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնում է վիրահատական սեղանի մոտ:Չնայած տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է` միայն 1974թվականի հունվարին է պաշտոնապես որոշվել այդ օրը նշել մայիսի 12-ին: