ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. ապրիլի 28-ին ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լիճք, 1Փ․, 2 Շ․/ տեղի կունենա «ՍԻԼՎԻ ԷՅՋԻ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրում պաշարաների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը։ Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ citymeghri@gmail.com Էլ. փոստի հասցեին։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյան։ Հեռ.` +374 286 4-35-00։