Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով 2025թվականին անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարերը։
Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝
1) 1-ին փուլ՝ ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ մայիսի 1-ից 15-ը, տարածությունը՝ 25 կմ։
2) 2-րդ փուլ՝ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ մայիսի 15-ից 30-ը, տարածությունը՝ 30 կմ։
3) 3-րդ եզրափակիչ փուլ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի (Սևանա լճի թերակղզի – Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում) 2025 թվականի հունիսի 14-ից 15-ը մեկնարկը՝ ժամը 11:00-ին:
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով, մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:
1-ին տարիքային խումբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ, թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2-րդ տարիքային խումբ՝ 10-12-րդ դասարանների աշակերտներ, թիմի կազմում՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Մրցաշարի 1-ին փուլին կարող են մասնակցել հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները, անկախ ենթակայությունից ։
2-րդ փուլին կարող են մասնակցել 1-ին` համայնքային փուլում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը:
3-րդ` եզրափակիչ փուլին կարող են մասնակցել 2-րդ՝ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը:
Ընդամենը՝ յուրաքանչյուր մարզից 6 աշակերտ, 2 ֆիզկուլտուրայի ուսուցիչ և 1 մարզի ներկայացուցիչ:
1-ին փուլի Մրցաշարին մասնակցության համար հայտերը (համաձայն հավելված 2-ի, ծննդյան վկայականի, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները, լուսանկարով տեղեկանքը, դպրոցի տնօրենի կողմից հաստատված փաստաթղթերը), ներկայացվում են համայնքապետարաններ, ՀՀ մարզպետների աշխատակազմեր և Երևանի քաղաքապետարան, իսկ 3-րդ եզրափակիչ փուլի հայտերը և փաստաթղթերը ներկայացվում են Նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2025 թվականի հունիսի 10-ը ներառյալ (էլ. հասցե՝ sergey.abrahamyan@escs.am)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Նախարարություն հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32:
Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08, տեխնիկական հարցերի համար՝ (096) 56-60-01 երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00:
Մրցաշարի անցակցման պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ առդիր նյութերից։