Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք գ. Լիճք, Փ․1, Շ․1) տեղի կունենա «ՊՐՈ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման աշխատանքների ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Մեղրիի համայնքապետարանում: Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ citymeghri@gmail.com Էլ. փոստի հասցեին։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Գրիգորյան։ Հեռ.` +374 286 4-35-00։