ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հունիսի 4-ը «Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր» է հռչակվել Բեյրութում երեխաների զանգվածային մահվան դեպքերից հետո, որտեղ իսրայելական ավիացիայի հարձակումներից հետո զոհվեց 60 խաղաղ բնակիչ: Այս իրադարձություններից հետո ՄԱԿ-ի Ասամբլեայի արտահերթ նիստը որոշում ընդունեց հատուկ օր նշանակել ի հիշատակ այն երեխաների, ովքեր դարձել են ագրեսիայի զոհ: Այս տխուր օրը նշվում է ողջ միջազգային հանրության կողմից, քանի որ մեր օրերում էլ, չնայած քաղաքակրթության զարգացման բարձր մակարդակին, երեխաները շարունակում են լինել մեծերի սանձազերծած կոնֆլիկտների զոհերը:
|