Այսօր: Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.08.25 ՄԻԱՍԻՆ ՆՇԵՆՔ ՏԱՇՏՈւՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ

Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 102-Լ որոշման համաձայն Մեղրի համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի համար սահմանվել են տոնական օրեր: Մեկնարկը տրվում է Տաշտուն բնակավայրից... Հարգելի հայրենակիցներ, Սիրելի տաշտունեցիներ, համայնքաբնակ արմատով Տաշտունի սիրելի բնակիչներ, Մեղրիի համայնքապետարանը սիրով հրավիրում է ձեզ 2025 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 14:00-ին, Տաշտուն բնակավայրի Մշակույթի տան բակ՝ միասին նշելու ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

05.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
04.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՋՐԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին` ժամը 15:30-19:00-ն, կդադարեցվի Մեղրի քաղաքի Փոքր Թաղ և Զորավար Անդրանիկ թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

04.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն ավտոճանապարհի միջև ընկած հատվածում, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

04.08.25 Մեղրին առանց ջրի չի կարող. համատեղ քայլեր ջրի կայուն մատակարարման համար
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ համայնքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ։Խորհրդակցության առանցքում համայնքի բնակիչներին վաղուց մտահոգող խմելու ջրի մատակարարման խնդիրն էր։Վերջին ժամանակաշրջանում Մեղրիում արձանագրված ջրանջատումները, բնակիչների շարունակական ահազանգերը և համայնքի ղեկավարի խոր մտահոգությունն այս իրավիճակի վերաբերյալ, հստակորեն ի ցույց են դնում հարցի հրատապությունը։Խաչատուր Անդրեասյանն իր խոսքում ընդգծեց, որ նման պայմաններում հնարավոր չէ ապահովել մարդկանց նորմալ կենցաղային պայմանները, իսկ խմելու ջրի բացակայությունը առաջին հերթին հարվածում է սոցիալական ... Մանրամասն
04.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
04.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղում 02/05/2025թ․ դրությամբ առաջացել էր դաստիարակի թափուր հաստիք՝ 1 դրույքով։ 04/07/2025թ հայտարարված մրցույթը չի կայացել՝ դիմորդ չլինելու պատճառով։Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ թիվ 08-Ն կարգի դրույթների՝ հայտարարվել է նոր մրցույթ՝ դաստիարակի թափուր հաստիքը լրացնելու համար։Մրցույթի օր է սահմանվում 05/09/2025թ.:Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 077-013187, 033-013187Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5Վեբ կայք` meghri.amԷլ. փոստ` meghri.mankapartez100@gmail.comԱնհրաժեշտ փաստաթղթերին, պաշտոնային պարտականություններին կարող եք ծանոթանալ ... Մանրամասն
02.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՉԱԿՆԵՐ

Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում են , որ 2025 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին Մեղրի համայնքի բոլոր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք խուճապի չմատնվել․ միջոցառումը նախատեսված է բացառապես համայնքային ահազանգման համակարգի փորձարկման նպատակով։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner