Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 14-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
13.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին` ժամը 14:00-18:00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
13.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

13.05.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Այսօր աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այցի շրջանակում մարզպետը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանի ուղեկցությամբ Շվանիձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում հանդիպում ունեցավ տեղի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղական նշանակության մի շարք խնդիրներ, այդ թվում՝ խմելու ջրի մատակարարման և այգիների ոռոգման հետ կապված հարցերը։ Բարձրացված որոշ խնդիրներ տեղում ստացան լուծումներ, իսկ մյուսները արձանագրվեցին՝ հետագա քննարկման և ուսումնասիրության նպատակով։

12.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

09.05.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հայրենական մեծ պատերազմի , Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը խորհրդանշում է հերոսություն, նվիրում և խաղաղություն։ Այսօր գլուխ ենք խոնարհում այն մարդկանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մարդկության ազատության ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին։ 1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիայի հարձակմամբ սկսվեց պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմը, որն ավարտվեց 1945 թ. մայիսի 9-ին՝ պատմական հաղթանակով։ Այդ չորս տարիների ընթացքում Խորհրդային Միության ազգերը, նրանց թվում նաև հայ ժողովուրդը, մղեցին կենաց-մահու պայքար՝ հանուն խաղաղ կյանքի և սերունդների ապագայի։ Հայ ժողովուրդը, հավատարիմ ... Մանրամասն
09.05.25 ՄԱՅԻՍԻ 9․ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՈԳՈՎ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ, ուժային կառույցների, համայնքային ենթակայության կառույցների, ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեցին Ագարակ և Մեղրի քաղաքներում Հայրենական մեծ պատերազմում անմահացած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Այնուհետև, Մեղրի քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակների 80-րդ տարեդարձին։ Շնորհավորանքի խոսքում համայնքի ղեկավարը կարևորեց խաղաղության տոնը, հաստատելով մեր պատրաստակամությունը՝ պահպանելու ու վերածնունդ տալու այն երկրին, հանուն որի նվիրյալներն ... Մանրամասն
08.05.25 «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՄԵՂՐԻՈՒՄ
 Այսօր Մեղրի համայնքում մեկնարկեց 2025 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիորղական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցում էին Մեղրիի համայնքի դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթը մեկնարկեց Ադելյան 3 հասցեից, իսկ նշանակետը Շվանիձոր բնակավայրն էր։ Գեղեցիկ բնապատկերի ու բարձր տրամադրության ուղեկցությամբ հեծանվավազքը վերածվեց ոչ միայն ֆիզիկական դիմացկունության փորձության, այլև համայնքի սպորտային համախմբման խորհրդանշական տոնի։ Միջոցառումը համախմբել էր համայնքի սպորտասերներին՝ ծնողներից մինչև ուսուցիչներ ու մարզիչներ, ովքեր եկել էին աջակցելու իրենց թիմերին։ Պատվավոր առաջին տեղերը զբաղեցրեցին (10-12-րդ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner