Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.25 ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի մասնակցելու ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ և ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ պատարագներին հետևյալ ժամակարգությամբ` ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 19), Ճրագալույցի Սուրբ Պատարագ - ժամը 17։30, ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 20), Զատկական Սուրբ Պատարագ - ժամը 10:30

18.04.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ
2025 թվականի ապրիլի 18-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8.4 հա տարածքի անտառապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։ Քննարկումը կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման (խմբագրություն՝ 28.12.2023 թ․ թիվ 2343-Ն) հավելվածի պահանջների համաձայն։ Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավարության ... Մանրամասն
18.04.25 ԿՆՔՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ
Ապրիլի 17-ին՝ «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալության և Մեղրի համայնքի միջև կնքվեց պայմանագիր, որը կարևոր քայլ էր Լեհվազ բնակավայրում մաքուր և կայուն խմելու ջրի ապահովման ուղղությամբ։
Ծրագրի բյուջեն կազմում է 40.6 միլիոն դրամ (~96,000 եվրո)։
Կկառուցվի ջրընդունիչ հանգույց, քլորացման կայան, երկու 50 տոննա տարողությամբ ՕԿՋ-ներ և փականային հանգույց՝ շուրջ 700 բնակչի, այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների, բուժկետի և մշակութային հաստատությունների ինքնահոս ջրամատակարարում ապահովելու համար։
18.04.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 22-25-ը ռուսական զորամասի տարածքում տեղի կունենան կրակային պարապմունքներ։
Խնդրում ենք, ձայներ լսելիս խուճապի չմատնվել։
17.04.25 Մեղրի համայնքում բացվեցին տարեցների ժամանցի նոր կենտրոններ
Ապրիլի 17-ին Մեղրի համայնքի Լիճք և Տաշտուն բնակավայրերում տեղի ունեցավ տարեցների համար նախատեսված ժամանցի կենտրոնների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունները։Միջոցառմանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ծրագրի նախաձեռնողները, աջակիցները, կենտրոնի շահառուները և հյուրերը։Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը կարևոր իրադարձության առթիվ շնորհավորեց բոլորին, շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր ներդում են ունեցել, ցուցաբերել են մասնագիտական մոտեցում, կատարել բարեխիղճ աշխատանք և համայնքահեն համագործակցություն։«Վստահեցնում ... Մանրամասն
17.04.25 ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ, Ս․ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի` մասնակցելու Ավագ Հինգշաբթիի և Ավագ Ուրբաթի արարողություններին հետևյալ ժամակարգությամբ.
-ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 17)
Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց - ժամը 8:30-ին
Սուրբ Պատարագ - ժամը 10:30
Ոտնլվայի կարգ - ժամը 16:00
Խավարման կարգ - ժամը 18:30
-ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 18)
Խաչելության կարգ - ժամը 12։00
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30
16.04.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
15.04.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner