20.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
20.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ «Մեղրի համայնքի և «Ավետիս» բարեգործական հիմնադրամի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայանագրի շրջանակներում իրականացվելիք սոցիալական ծրագրերը և ծախսային ուղղությունները որոշելու նպատակով իրականացված առաջին հանրային քննարկման արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու» վերաբերյալ Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, կազմակերպվում է հանրային քննարկում։ Քննարկումը բաց է բոլոր ցանկացողների համար, համայնքապետարանի աշխատակազմը և «Ավետիս» բարեգործական հիմնադրամն ակնկալում են բնակիչների ակտիվ մասնակցությունը։ Առաջարկությունների, դիտողությունների ...
Մանրամասն |
|
20.05.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷԻՆ ՀՀ ՄԻՊ-Ն ՈՒ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ
|
Մայիսի 20-ին Մեղրի համայնքում էին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։Հյուրերին ընդունել է համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ նշելով, որ նման այցերն առավել ընդգծում են երկրի ամենահարավային համայնքի՝ Մեղրիի կարևորությունը միջազգային համագործակցության համատեքստում:Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Մեղրի կատարած առաջին այցի, տեղում խնդիրներին ծանոթանալու, հետաքրքրվածության և համագործակցության պատրաստակամության համար։Այցն ուղեկցվել է համայնքում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ փոխանակմամբ, քննարկվել են նաև ...
Մանրամասն |
|
19.05.25
«Մեղրին 2026 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շնորհանդեսը Դուշանբեում
|
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանը մասնակցել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին, որն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ Համաժողովի շրջանակում կայացել է «Մեղրին 2026 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ինչպես նաև պանելային քննարկումներ, «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունները։ Հայաստանից «Համագործակցության աստղեր» ...
Մանրամասն |
|
16.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի’ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մայիսի 20-ից 23-ը ներառյալ ռուսական զորամասի տարածքում տեղի կունենան կրակային պարապմունքներ: Խնդրում և հորդորում ենք ձայներ լսելիս խուճապի չմատնվել։
|
|
16.05.25
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
|
Այսօր՝ 2025 թվականի մայիսի 16-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 14 բաժնի կողմից կազմակերպված իրազեկման հանդիպումը՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը ,համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ենթակայության կառույցների և ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրերի ներկայացման կարգը, ժամկետները, հնարավոր եղանակները, ինչպես նաև հիմնական խնդիրներն ու հաճախ տրվող հարցերը։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց ուղղելու իրենց հուզող հարցերը և ստանալու խորհրդատվություն ...
Մանրամասն |
|
16.05.25
16.05.2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
Մեծ ոգեւորությամբ և հաղթական տրամադրությամբ ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը` համախմբելով մարզի տարբեր բնակավայրերի դպրոցական թիմերին։ Մրցաշարը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, սիրողական սպորտի զարգացումը և դպրոցականների մեջ համառ պայքարի ոգու ձևավորումը։ Մրցաշարին մասնակցում էին Մեղրի համայնքի Ալվանքի, Մեղրու թիվ 1, Մեղրու թիվ 2, Շվանիձորի և Վարդանիձորի միջնակարգ դպրոցների թիմերը։ Հեծանվավազքին առանձնահատուկ շունչ հաղորդեց մրցակիցների բարեկամական մթնոլորտը և մարզիկների վճռականությունը։ Մեծ հպարտությամբ ենք նշում, որ Ալվանքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արայիկ Բունիաթյանը փայլուն ելույթով առաջինը հատեց կարմիր ...
Մանրամասն |
|
16.05.25
Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացավ առաջին դասարանցիների այբբենարանի հանդեսը
|
Մայիսի 15-ին «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ առաջին դասարանի՝ ավանդական դարձած այբբենարանի հանդեսը։Սիրով ու հուզմունքով փոքրիկներն ամփոփեցին իրենց դպրոցական առաջին տարվա ամենամեծ ձեռքբերումը՝ տառաճանաչ լինելը։Ուսումնական տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը փոքրիկների համար հենց այբբենարանի ամփոփումն է, որը նշանավորում է նրանց առաջին մեծ հաղթանակը դպրոցական ճանապարհին։Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը և համայնքապետարանի աշխատակիցները։ Աշակերտները հանդես եկան երգերով, պարերով, արտասանություններով, ներկայացրին գեղեցիկ բեմադրություններ։Հանդեսի հիմքում հայրենիքի ու հայրենասիրության գաղափարն էր, սրտաբուխ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |